Nokia-ի աջակցություն
Սույն ուղեցույցի վերջին տարբերակը և Nokia արտադրանքի հետ կապված հավելյալ տեղեկություններ,
ներլցնելիքներ ստանալու ու ծառայություններից օգտվելու համար այցելեք www.nokia.com/
support կամ ձեր տեղական Nokia կայքերը:
Ընդհանուր տեղեկություններ
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
8
Անվտանգության կոդը նպաստում է ձեր հեռախոսը չլիազորված գործածումից պաշտպանելուն:
Նախադրված կոդը 12345 է: Դուք կարող եք ստեղծել ու փոխել կոդը և նախադրել հեռախոսը՝ կոդը
պահանջելու համար: Կոդը պահեք գաղտնի և հեռախոսից հեռու անվտանգ տեղում: Եթե մոռանաք կոդն ու
ձեր հեռախոսը կողպվի, կպահանջվի հեռախոսի սպասարկում, որի համար կարող են գանձվել լրացուցիչ
վճարներ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care-ի սպասարկման կետ կամ ձեր
հեռախոսի վաճառքի գործակալին:
Կազմաձևման պարամետրերի սպասարկում
Հետևյալ կայքերից $եր հեռախոսի մոդելի համար անվճար ներլցրեք կազմաձևման պարամետրեր,
ինչպիսիք են MMS-ը, GPRS-ը, էլփոստը և այլ ծառայություններ. www.nokia.com/support.
Nokia PC Suite
PC Suite և համապատասխան տեղեկություններ կարող եք գտնել Nokia-ի կայքում՝ www.nokia.com/
support.
Nokia Care ծառայություններ
Եթե Nokia Care ծառայություններին դիմելու անհրաժեշտություն կա, ստուգեք
Nokia Care-ի տեղական կոնտակտային կենտրոնների ցանկը հետևյալ
ցանցէջերում. www.nokia.com/customerservice.
Տեխնիկական սպասարկում
Տեխնիկական սպասարկման ծառայությունների համար դիմեք Nokia Care-ի մոտակա սպասարկման
կենտրոն հետևյալ հասցեներով. www.nokia.com/repair.