Nokia 2323 classic - Խնամք և սպասարկում

background image

Խնամք և սպասարկում

Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն պետք է խնամքով օգտագործել:

Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի մեջ պահել արտադրողի երաշխիքը:
● Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են տարրեր

պարունակել, որոնք կարող են հանգեցնել էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե սարքը թրջվել

է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք, մինչև սարքը ամբողջովին չորանա:

● Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործել: Շարժական մասերն ու

էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:

● Սարքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանները

նվազեցնում են էլեկտրոնային սարքերի շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները, ծռմռում

կամ հալեցնում պլաստմասսայե որոշ տարրեր:

● Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի միջավայրում: Երբ այն վերադառնում է բնական

ջերմաստիճանի, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային

տպատախտակները:

● Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն ուղեցույցում:
● Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է կոտրել

ներքին տպատախտակները և մեխանիկական նուրբ բաղադրամասերը:

● Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր, մաքրող լուծիչներ կամ ուժեղ

ներգործության մաքրող նյութեր:

● Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի միջև` խափանելով սարքի

պատշաճ աշխատանքը:

Խնամք և սպասարկում

© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

28

background image

● Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված ալեհավաք օգտագործեք:

Չհաստատագրված, փոփոխված կամ կցորդված ալեհավաքները կարող են վնասել սարքը և խախտել

ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:

● Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:
● Միշտ պատրաստեք այն տեղեկությունների պահեստային օրինակները, որոնք ցանկանում եք

պահպանել, օրինակ` կոնտակտային տվյալներ և օրացուցային նշումներ:

● Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու նպատակով սարքը ելման վիճակի բերեք՝

այն անջատելով և մարտկոցը հանելով:

Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին, մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր

լրասարքերին: Եթե սարքերից որևէ մեկը պատշաճ չի գործում, նորոգման համար այն տարեք լիազոր

սպասարկման մոտակա կետ: