
15. Համացանց կամ Ինտերնետ
Ձեր հեռախոսի զննարկիչով կարող եք մուտք գործել զանազան ինտերնետային ծառայություններ:
Համացանցային էջերի արտաքին տեսքը կարող է տարբեր լինել՝ էկրանի չափերից կախված: Հնարավոր
է, որ ցանցէջերում չկարողանաք տեսնել բոլոր մանրամասնությունները:
Հեռախոսից կախված՝ համացանցի զննարկման գործառույթը կարող է ընտրացանկում ցուցադրվել որպես
Համացանց կամ Ինտերնետ, այսուհետև՝ Համացանց:
Կարևոր է. Օգտվեք միայն այն ծառայություններից, որոնց վստահում եք և որոնք ապահովում են
համապատասխան անվտանգություն և պաշտպանություն վնասակար ծրագրերից:
Այս ծառայությունների, գնորոշման և հրահանգների առկայությունը ստուգեք Ձեր ծառայության
մատակարարի հետ:
Դուք կարող եք ստանալ զննարկման համար պահանջվող կազմաձևման պարամետրեր՝ որպես կազմաձևման
հաղորդագրություն ծառայության մատակարարից: