Nokia 2323 classic - Պատկերասրահ

background image

11. Պատկերասրահ

Իրավունքների թվային կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին

տրվում է համապատասխան ակտիվացման բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր

իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների և

բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia PC Suite-ի

համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը: Հնարավոր է, որ տվյալների փոխանցման այլ

եղանակներ օգտագործելիս ակտիվացման բանալիները չփոխանցվեն: Փոխանցման այլ ձևերը կարող է

չփոխանցեն ակտիվացման բանալիները, որոնց վերականգնումը` բավանդակության հետ միասին,

անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության

օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Ակտիվացման բանալիները

վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու

դեպքում:
Ձեր հեռախոսն ապահովում է իրավունքների թվային կառավարման (ԻԹԿ) համակարգ՝ ձեռք բերված

բովանդակությունը պաշտպանելու համար: Միշտ ստուգեք ցանկացած բովանդակության և ակտիվացման

բանալու առաքման պայմանները նախքան դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք կարող են վճարման ենթակա

լինել:
Պահոցները դիտելու համար ընտրել Ընտցնկ > Պտկսրահ: