
Ստեղնախմբի կողպեք
Պատահական ստեղնահպումից խուսափելու համար ընտրել Ընտցնկ և սեղմել * 3.5 վայրկյան՝
ստեղնախումբը կողպելու նպատակով:
Ստեղնախումբը բացելու համար ընտրել Բացել և սեղմել * 1.5 վայրկյան: Եթե անվտանգության
ստեղնակողպեքը միացված է, պահանջի դեպքում մուտքագրել անվտանգության կոդը:
Երբ հեռախոսը սպասման ռեժիմում է, նախադրված ժամանակից հետո ստեղնախումբը ինքնաբար կողպելու
համար ընտրել Ընտցնկ > Պրմտրեր > Հեռախոս > Ավտոմատ ստեղնակողպեք > Միացնել:
Կանչին պատասխանելու համար, երբ ստեղնախումբը կողպված է, սեղմել կանչի ստեղնը: Կանչն
ավարտելու կամ մերժելու դեպքում ստեղնախումբն ինքնաբար կողպվում է:
Ձեր սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական
հեռախոսահամարով զանգահարելը կարող է հնարավոր լինել, նույնիսկ երբ սարքը կամ ստեղնախումբը
կողպված է: